ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարությունները

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարությունները

Հանրությանը հուզող կարեւոր հարցերին մեկն այն է, թե գործող վարչախումբը 2026 թ․ համապետական ընտրությունների ժամանակ կդիմի՞ ընտրակեղծարարությունների, թե՞ ոչ։ Շատ վերլուծաբաններ վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու հնարավորություններ չունի, եթե չդիմի ընտրակեղծարարությունների։ Բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ գործող վարչախմբի վարկանիշը ցածր է և հնարավոր չէ նման վարկանիշի պարագայում արդար ընտրությունների միջոցով խորհրդարանում մեծամասնություն կազմել։ Իսկ ի՞նչ է ասում ԿԸՀ նախագահը և արդյո՞ք կարելի է նրան վստահել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձել է ընտրական գործընթացների արդարության և թափանցիկության ապահովման կարևորությանը։ Նա ընդգծել է, որ իր քաղաքական չեզոքությունը չի խախտել և չի խախտելու՝ նշելով, որ ԿԸՀ-ն չի կարող սուբյեկտիվ մոտեցումներ դրսևորել։ Հովակիմյանը վստահեցրել է, որ ընտրական օրենսդրությունը հստակ սահմանում է կուսակցությունների գրանցման ընթացակարգերը, և ԿԸՀ-ն պարտավոր է հետևել այդ կանոններին։

Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրությունները եղել են ազատ, արդար և մրցակցային՝ ընդգծելով, որ ԿԸՀ-ն ապագայում ևս կպահպանի այս սկզբունքները։ Հովակիմյանը հավելել է, որ ընտրական համակարգը հնարավորություն չի տալիս որևէ անձի կամ մարմնի խախտել օրենքը։ Նա կոչ է արել քաղաքական ուժերին մրցել արդար պայմաններում՝ ապահովելով ընտրողի քվեի ճշգրիտ արձանագրումը։

Հրապարակող՝

Ամենաթարմ