fbpx
Իրավական

Ռեստորանի դրամարկղի գողությունը բացահայտվել է

Հունիսի 14-ին մի երևանցի հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով, գողացել են ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է գումար:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կենտրոնական բաժնի գործընկերների և ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ծառայողների հետ համատեղ, հունիսի 15-ին, ժամը 02.15-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բնակիչ երեք երիտասարդի: 18-20 տարեկան տղաները տվել են խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ