fbpx
Աշխարհ

Ճապոնիայի վարչապետը կհանդիպի Զելենսկու հետ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մարտի 21-ին կայցելի Ուկրաինա և կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կիսիդան գնացք է նստել լեհական Պրշեմիսլում Ճապոնիայի ժամանակով առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 03:30-ին): Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետի համար այս այցը Ուկրաինա կլինի առաջինը հատուկ գործողության սկզբից ի վեր։ Բացի այդ, Կիսիդան G7-ի առաջնորդներից միակն է, ով դեռ նման ճանապարհորդություն չի կատարել։

Փետրվարին հաղորդվել էր, որ Ճապոնիան 5,5 միլիարդ դոլարի օգնություն է ուղարկելու Ուկրաինային։ Այնուհետ Կիշիդան վստահեցրել է, որ Տոկիոն միջազգային հանրության հետ միասին կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Կիևին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ