fbpx
Աշխարհ

Ճապոնիայում գրանցվել է գրիպի տարածվածության ռեկորդ

Ճապոնիայում հաշվարկվում է գրիպով վարակված ավելի քան 2.2 միլիոն մարդ: Նման տվյալներ է հրապարակել երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:

Նշվում է, որ հունվարի 21-ից 27-ը երկրում յուրաքանչյուր բժշկական հաստատությանը բաժին է հասնում ավելի քան 57 գրիպով հիվանդ: Այդ թիվը ռեկորդային է 1999 թվականից ի վեր:

Համաճարակի հետ կապված նախարարությունից ճապոնացիներին խորհուրդ են տալիս հաճախ ձեռքերը լվանալ, պաշտպանիչ դիմակներ կրել, իսկ ջերմելու դեպքում՝ անհապաղ դիմել բժշկական հաստատություններ:

Հայտնում է aysor.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ