fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն Մակրոնին մեղադրել է ահաբեկչությանը հովանավորելու մեջ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունը՝ կապված Սիրիայում քուրդ գրոհայինների հանդեպ Անկարայի գործողությունների հետ: Այս մասի հաղորդում է Reuters-ը։

«Նա արդեն ահաբեկչական կազմակերպության հովանավոր է և անընդհատ նրանց ընդունում է Ելիսեյան պալատում։ Եթե նա ասում է, որ իր դաշնակիցը ահաբեկչական կազմակերպությունն է․․․ իսկապես այլևս ոչնչի մասին չարժի խոսել»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել գործակալությունը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, մեկ ամիս առաջ Մակրոնը հանդիպել է «Սիրիական դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ջիխեյն Ահմեդի հետ։ Այս կազմակերպությունը քուրդ գրոհայինների «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների» մասն է։

Հայտնում են, որ Մակրոնը համերաշխություն է հայտնել Ահմեդին Սիրիայում «Իսլամական պետության» դեմ քրդերի պայքարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ