Այսօր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը փորձեց ճշտել՝ արդյո՞ք ԱԱԾ ղեկավարը տեղյակ է այն տեսանյութի լինել-չլինելու մասին, որում Դավիթ Սանասարյանը կաշառք է վերցնում։ Հարցին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը նշեց․ «Չեմ կարծում, որ անդահամատության կարիք է լինելու»։
ԱԱԾ ղեկավարը, հավանաբար, նկատի ուներ Սանասարյանի հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ, որում վերջինս խոսք է տալիս կտրել ձեռքն այն լրատվամիջոցում, որը կներկայացնի իր կողմից կաշառք վերցնելու տեսանյութը։