fbpx
Սպորտ

Չեմ կարծում, որ Ջոշուային կհաջողվի ինչ-որ նշանակալից բան շտկել․ Դե Լա Հոյա

Golden Boy պրոմոութերական ընկերության ղեկավար Օսկար Դե Լա Հոյան կանխատեսում է տվել սպասվելիք տիտղոսյին ռեվանշի վերաբերյալ՝ Էնթոնի Ջոշուայի և WBA/IBF/ WBO վարկածներով չեմպիոն Էնդի Ռուիս-կրտեսերի միջև։ Մազիկները հանդես են գալիս ծանր քաշում։

«Ինձ թվում է մենք կստանանք նույն արդյունքը։ Ամենայն հավանականությամբ Էնդի Ռուիսի ձեռքերի մեջ կա իր ռիթմը և նա կլինի լավը, ուժեղ ու արագ։ Չեմ կարծում, որ Ջոշուային կհաջողվի ինչ-որ նշանակալից բան շտկել։ Նա միակերպ է կռվել ողջ այս տարիների ընթացքում։

Ինչպես մարտիկ, նա ինձ չի ստիպում մտածել, որ ինքը կարող է ինչ-որ բան փոխել։ Բայց ո՞վ գիտե։ Բռնցքամարտում, երբ դուք ծանր քաշային եք այդպիսի ուժեղ հարվածով, ամեն ինչ հնարավոր է։ Ես կարծում եմ, որ Լուիսն ավելի լավ ծնոտ ունի և քիչ շեղող գործոններ», – ասել է Դե Լա Հոյան։

Հավելենք, որ մենամարտը մեկնարկելու է այսօր գիշերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ