fbpx
Սպորտ

Չեմ կարող մոռանալ Կլոպի առաջին խսքերը․ Մինամինո

Կլոպը գիտի ինչպես մոտիվացնել խաղացողներին: Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Տակումի Մինամինոն՝ խոսել է անգլիական ակումբում հարմարվելու մասին.

«Վերջերս ես գտա նոր տուն Լիվերպուլում, որտեղ ես կապրեմ, ուստի այժմ ամբողջովին հանգիստ եմ: Թիմի բոլոր խաղացողները ընկերասեր են, հատկապես Կեյտան և Մանեն, նրանք ապրում են հարևանությամբ: Գրաֆիկը շատ խիտ է, ուստի անգլերեն սովորելու համար բավարար ժամանակ չկա: Բայց ես փորձում եմ կարդալ գրքեր և անգիր անել բառերը»,-նշել է նա։

Մինամինոն անկեղծացել է, որ չի կարող մոռանալ առաջին խոսքերը, որոնք իրեն ասել է Կլոպը ակումբ տեղափոխվելուց երկու-երեք օր անց:

«Նա ասաց, որ ես կարող եմ խաղալ այնպես, ինչպես ուզում եմ, և որ ես պարզապես հաճույք ստանամ ֆուտբոլից: Ես ուրախ էի լսել դա մարզչից: Նա գիտի ինչպես մոտիվացնել խաղացողներին, ուստի մենք փորձում ենք ամեն ինչ անել ոչ միայն հանդիպումների, այլև մարզման ընթացքում»,-ասել է ճապոնացի ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ