fbpx
Խորհրդարան

Չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» ունի որևէ հստակ դիրքորոշում ՍԴ-ի վերաբերյալ. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատական համակարգին, նշեց, որ շխանության մյուս ճյուղերը չեն կարող իրենց թույլ տալ միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը։

«Այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից և առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,- ասաց իշխանական խմբակցության ղեկավարը։

Խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իրենք իրենց կողմից փորձել են ներկայացնել ԲԴԽ անդամի այնպիսի թեկնածուների, որոնք կվայելեին բոլոր խմբակցությունների վստահությունը։ Ինչ վերաբերում է նախկինում ընտրված ու երդում չտված ԲԴԽ անդամի հարցին, Վարդանյանն ասաց, որ իր համար դա առնվազն զարմանալի է։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակին՝ Մակունցը ասաց. «Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է»: Նրա խոսքերով՝ միակարծիք վերաբերմունք չկա։

«Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն [Վահե] Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունը ունի որևէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ»,- հավելեց Մակունցը։

Նրա խոսքերով՝ հնարավոր է իրենք լուծման մեկ այլ առաջարկով հանդես գան, և չեն շտապում պնդել՝ ճգնաժամ կա, թե ոչ։ Մակունցի խոսքը լրացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ասաց, որ ստացել են ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակն ու դեռ ուսումնասիրում են այն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ