«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ թիմն առաջիկա մի քանի խաղում ուշ ժամի է խաղալու:
Մարզիչը հայտնել է, որ հաջորդ 4 խաղերը իրենք խաղալուեն երեկոյան տասին և դա փոխել հնարավոր չի լինի:
«Այդ փաստին ես պոզիտիվ եմ նայում ու չեմ պատրաստվում դժգոհել, թե մենք ավելի ուշ ենք խաղում, քան «Բարսելոնան»,-ասել է Զիդանը:
Մենք մարզվում ենք 21:30-ին, որպեսզի ընտելանք ժամին ու լուսավորությանը: