«5165» շարժումը ոչ մի պարագայում չի համագործակցի Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել շարժումը:
Նշենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և 5165 շարժման համատեղ հանրահավաքի ժամանակ արված հայտարարության համաձայն՝ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը պահելու (յուրացնելու) արարքի կապակցությամբ: