fbpx
Սպորտ

Ինձ ցավ է պատճառում, որ ես չեմ կարող օգնել իմ թիմին. Ռամոս

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը իր Twitter-ում մեկնաբանել է Իսպանիայի ազգային հավաքականի հայտացուցակում չընդգրկվելը:

Ֆուտբոլիստը նշել է, որ այս մի քանի ամիսները եղել են դժվար և տարօրինակ և նման չեն եղել իր կարիերայի մյուս մրցաշրջաններին:

«Այդ ամենից հետո գալիս է Եվրոպայի առաջնությունը: Ես ամեն օր պայքարել և աշխատել եմ, որպեսզի կարողանամ 100% վերականգնվել «Ռեալի» և ազգային թիմի համար, բայց գործերը միշտ չէ, որ ընթանում են այնպես, ինչպես դու ես ուզում:

Ինձ ցավ է պատճառում, որ ես չեմ կարող օգնել իմ թիմին և Իսպանիայի հավաքականին, բայց այս դեպքում ավելի լավ է հանգստանալ, լիովին վերականգնվել և վերադառնալ հաջորդ մրցաշրջանում, ինչպես միշտ եմ արել:

Ցավալի է չներկայացնել ձեր երկիրը, բայց դուք պետք է ազնիվ և անկեղծ լինեք: Բոլոր թիմակիցներիս հաջողություն եմ մաղթում և հուսով եմ, որ կունենանք հոյակապ Եվրոպայի առաջնություն: Ես ուրախ կլինեմ նրանց համար տանը` որպես երկրպագու: Viva Espana! Hala Madrid!»,- գրել է Ռամոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ