Չեռնոգորիայի հազարավոր բնակիչներ դուրս են եկել մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով նախագահ Միլո Ջուկանովիչի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ցուցարարները պահանջել են նախագահի ու նրա կառավարության հրաժարականը՝ մեղադրելով իշխանությանը կոռուպցիայի, նեպոտիզմի, ծառայողական դիրքի չարաշահման և ֆինանսական խարդախությունների մեջ։
Ցուցարարներն անցել են քաղաքի կենտրոնով՝ «Միլո, գող» վանկարկելով։
Սա վերջին շաբաթների ընթացքում արդեն 4-րդ բողոքի ակցիան է։