Իլոն Մասկը, որը վերջերս դարձել Է Twitter-ի սեփականատերը, չեղարկել է ընկերության աշխատակիցների մի շարք արտոնություններ:
Խոսքը, մասնավորապես, առողջապահական ծառայությունների, տնային ինտերնետի, ուսուցման և վերապատրաստման, երեխաների ցերեկային խնամքի մասին է: «Արտոնությունները ժամանակի ընթացքում կվերանայվեն և կարող են վերականգնվել, երբ ընկերության ֆինանսական վիճակը բարելավվի»: