Մոսկվայում հայտարարել են ամանորյա միջոցառումների չեղարկմանն քննարկումների մասին

Հրապարակող՝

Առաջին անգամ թուրք դերասանը «Էմմի» մրցանակի է արժանացել

Մոսկվայի քաղաքային դուման հայտարարել է մայրաքաղաքում ամանորյա և սուրբծննդյան միջոցառումները չեղարկելու վերաբերյալ քննարկումների մասին։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր, մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, հաղորդում է «Moscow speaking» տելեգրամյան ալիքը։

«Կարծում եմ՝ մենք կքննարկենք իրավիճակը Մոսկվայի քաղաքային դումայի հաջորդ նիստում։ Եկեք քննարկենք չեղարկման անհրաժեշտությունը: Դա կլինի մեկ շաբաթից»,- ասել է Գերասիմովը։

Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանային իշխանությունները հայտարարել են նման միջոցառումների չեղարկման մասին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող քաղաքացիներին տրվող միջոցները վերաբաշխելու նպատակով։

Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաեւը նույնպես հայտարարել է ամանորյա զանգվածային հրավառությունների և տոնախմբությունների չեղարկման մասին։ Նրա խոսքով, տնտեսված միջոցները, ի թիվս այլ բաների, կուղղվեն մոբիլիզացված քաղաքացիների ընտանիքներին նպաստ տրամադրելուն։

Ամենաթարմ