fbpx
Կառավարություն

Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա:

«Այն շրջիկ խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում, ուզում եմ նորից ընդգծել, որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, եկամուտների շրջանառության պարագայում: Այսինքն գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, որոնք շրջանառություն և եկամուտներ չունեն: Իհարկե, կան նաև որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցությանծրագրեր ենք իրականացնում:

Հարկային կարգապահությունը որևէ ձեւով չպետք է թուլանա, առավել պետք է ուժեղանա, որովհետեւ առավել ևս ճգնաժամի պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից»,-ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ 2020 թվականի բյուջեն կատարեն հնարավոր առավելագույն ծավալներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ