fbpx
Սպորտ

14:25 14/8/2019

Չի կարելի անհատապես փոխարինել Ազարին․ Լեմպարդ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմից վերջերս հեռացած Էդեն Ազարի մասին։

«Ես Ազարի մեծ երկրպագու եմ եղել որպես «Չելսիի» երկրպագու։ Ինձ համար նա, անկասկած, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ «Չելսիում» անցկացրած տարիներին նա ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է եղել։ Չի կարելի անհատապես փոխարինել նրան։ Դա գրեթե անհնար է։

Մենք պատրաստ ենք հանգստություն պահել ու և համբերատար լինել։ Մեր թիմը կազմված է փորձառու ու երիտասարդ ֆուտբոլիստներից, ովքեր կարող են իրենց լավագույն որակները ի ցույց դնել», – Լեմպարդի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Վերեվ