fbpx
Արցախ

Ադրբեջանի դիրքորոշումը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, չի պատասխանում մի կարևոր հարցի․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստում խոսեց նաև Լեռնային Ղարաբաղից ու ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումից։

Նա նշեց, որ Ադրբեջանը որդեգրել է դիրքորոշում, որ ԼՂ հիմնախնդիր չկա ու այլ լուծված է, բայց այս դիրքորոշումը մի կարևոր հարցի չի պատասխանում․ իսկ այդ դեպքում ինչպե՞ս է լուծվել ԼՂ-ի հայության իրավունքների հարցը։

Վարչապետի խոսքով՝ պաշտոնական Բաքուն շարժվում է հակառակ ուղղությամբ, երբ պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Փաշինյանն ասաց, որ նաև այս պատճառով է Ադրբեջանը բավական ագրեսիվ արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը կիրառում է Լեռնային Ղարաբաղ անվանումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ