Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն չի պատրաստվում բաժանվել հարձակվող Անտուան Գրիզմանից։
Ֆրանսիացին «Բարսելոնայից» վարձակալությամբ տեղափոխվել է մադրիդյան ակումբ՝ որոշակի պայմանների դեպքում 40 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ։
«Անտուանը թիմի մի մասն է»,- մեկնաբանում է Սերեսոն, ում մեջբերում է Mundo Deportivo-ն։
«Նա շատ կարևոր է մեզ համար: Նա չի կարող հեռանալ, քանի որ նա «Ատլետիկոյի» անբաժանելի մասն է»,- ասել է մադրիդյան ակումբի նախագահը։