Չինաստանի առողջապահության կոմիտեն հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը:
«Ներկայումս, բացառությամբ Ուհանի, Հուբեյի նահանգի բոլոր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: Հուբեյի նահանգից դուրս հայտնաբերվել է 7 նոր դեպք, որից 6-ը եկածներ են դրսից: Այս տվյալները վկայում են, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է»,-ասել է ՉԺՀ առողջապահության կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը, որի մասին գրում են միջազգային րատվամիջոցները։
Չորեքշաբթի երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ կորոնավիրուսը համաճարակ է: «ԱՀԿ-ն շուրջօրյա գնահատում է այս բռնկումը, և մենք խորապես անհանգստացած ենք տարածման և անգործության տագնապալի մակարդակներով»,-ասաց ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեիսուսը:
«Նոր վիրուսից մահացությունը 10 անգամ ավելի բարձր է, քան մահացությունը սեզոնային գրիպից, երեկ հայտարարել է ամերիկյան Առողջապահության ազգային ինստիտուտի Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին ՝ երեկ կայացած համագումարի լսումների ժամանակ: «Սեզոնային գրիպը, որի հետ մենք գործ ունենք ամեն տարի, ունի մահացության մակարդակ ՝ 0,1%, իսկ մահացությունը coronavirus-ի՝ COVID-19-ի, դեպքում, երբ մենք նայում ենք բոլոր տվյալներին, ներառյալ Չինաստանը, այն կազմում է մոտ 3%։ Կարծում եմ, եթե հաշվի առնեք բոլոր դեպքերը, երբ վարակը թույլ համախտանիշ ունի կամ չունի ախտանիշներ, մահացության մակարդակը, հավանաբար, կարող է ճշգրտվել՝ կազմելով մոտ 1%: Սա նշանակում է, որ այն 10-ն անգամ ավելի մահացու է, քան սեզոնային գրիպը»,-ասել է փորձագետը։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

