fbpx
Աշխարհ

Չինաստանում անձրևների պատճառով 9 մարդ է մահացել

Չինաստանում 9 մարդ է մահացել՝ Հուբեյ կենտրոնական նահանգում հորդ անձրևների հետևանքով առաջացած լեռնային հեղեղների պատճառով:  Այս մասին հայտնում է «Սինհուան»: Նշվում է, որ ևս 4-ը անհայտ կորած է համարվում:

Տեղեկություն է եղել այն մասին, որ 10 մարդ ծուղակում է հայտնվել լեռնային կիրճում:  Երկուշաբթի առավոտյան եղած տեղեկություններով՝ 61 մարդ փրկվել է:

Պատահարը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով մոտ 23:00-ին, երբ հորդ տեղումների հետևանքով Հեֆեն գավառի տարածքում տասնյակ մարդիկ լեռնային կիրճում ծուղակի մեջ են հայտնվել:

Պատահարի վայր են ուղարկվել 14 ավտոմեքենաներ և վթարային-փրկարարական ծառայությունների ավելի քան 60 աշխատակիցներ: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ