Popular Mechanics պարբերականի հաղորդմամբ Չինաստանում փորձարկել են բազմակի Jia Geng №1 հիպերձայնային հրթիռի հավանական նախատիպը:
Փորձարկումը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում: Հրթիռը բարձրացել է 27,4 կմ, որից հետո դրա աստիճաններից մեկը հաջողությամբ վայրէջք է կատարել:
Tencent ներդրումային հոլդինգային ընկերությանը պատկանող չինական qq.com կայքի հրապարակման մեջ ասվում է, որ Jia Geng №1 անվանումը ստացել է Սյամինյան համալսարանի Աերոտիեզերական ակադեմիայի և Beijing Lingkong Tianxing Technology ընկերության համատեղ մշակման արդյունքը:
Popular Mechanics-ը նշել է, որ հրթիռը հիշեցնում է հիպերձայնային HAWC զենքի մշակման ամերիկյան նախագիծը: