Չինաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ավիացիայի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հայնան նահանգում: Այս մասին նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին զորավարժության ժամանակ։ Զոհվել է երկու օդաչու: Ցամաքում տուժածներ չկան: Դեպքի հետ կապված մանրամասները դեռևս ճշտվում են:

Ամենաթարմ