Մեկ տարի առաջ Միացյալ տիեզերական գործողությունների (ԱՄՆ, Կալիֆորնիա) կենտրոնի փորձագետները օբյեկտների տարօրինակ տեղաշարժ են նկատել, որոնք Ռուսաստանն ուղեծիր է ուղարկել։ Դիտորդները սկզբում դա տիզերական աղբ են համարել։ Հաղորդում է Wall Street Jounral պարբերականը։
Մի քանի շաբաթ անց Չինաստանը ևս տիեզերք է ուղարկել նմանատիպ օբյեկտներ, և այդ փաստն ամերիկացի մասնագետներին ստիպել է ահազանգել։ Հնչեցվել է գաղափար այն մասին, որ Չինաստանը և Ռուսաստանը ԱՄՆ-ի ռազմատիեզերական օբյեկտները զավթելու տեխնոլոգիաներ են մշակում։
Պարբերականի վերլուծաբան Ջիմ Շուտոն հայտարարել է, որ Վաշինգտոնի համար նպատակահարմար է նախապես պատրաստվել՝ պոտենցիալ հակառակորդի ծրագրերին դիմակայելու համար։