fbpx
Աշխարհ

Չինաստանը հաստատեց օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը

13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանի պատգամավորները մարտի 15-ին քվեարկության միջոցով ընդունել են Օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնել են Չինաստանի իշխանություններ հայտնել են, որ փաստաթուղթը կվերացնի նախկին մի շարք սահմանափակումներ, ավելի մեծ թափանցիկություն կապահովի օտարերկրյա կապիտալի օգտագործման հարցում եւ կնպաստի արտասահմանյան բիզնեսի համար ներդրումային կլիմայի բարելավմանը: Նախկինում Չինաստանում օտարերկրյա ներդրումային գործունեությունը կանոնակարգվում Էր երեք օրենքով, որոնք տարածվում Էին չինական կապիտալի մասնակցությամբ նախագծերի, ներդրումների ոլորտում միջազգային համագործակցության, ինչպես նաեւ այն ընկերությունների գործունեության վրա, որոնք լիովին ստեղծված Էին ոչ ռեզիդենտների միջոցներով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ