Մինչ գլոբալ տեխնոլոգիական հանրությունը տարված է արհեստական ինտելեկտի (ԱԻ) ծրագրով, նոյեմբերին OpenAI ChatGPT-ի գործարկումից ի վեր, չինական արտադրության GR-1-ը, որն ունակ է երկու ոտքով քայլել ժամում 5 կմ արագությամբ․․․
Երբ Fourier Intelligence-ը ներկայացրեց եզակի GR-1 AI մարդանման ռոբոտը Արհեստական ինտելեկտի համաշխարհային համաժողովում (WAIC) հուլիսին Շանհայում, այն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը, հայտնում է Southern China Morning Post-ը:
Մինչ գլոբալ տեխնոլոգիական հանրությունը տարված է արհեստական ինտելեկտի (ԱԻ) ծրագրով նոյեմբերին OpenAI ChatGPT-ի գործարկումից ի վեր, չինական արտադրության GR-1-ն ի վիճակի է երկու ոտքով քայլել ժամում 5 կմ արագությամբ և կրել 50 կգ բեռ, հիշեցրեց մարդկանց երկոտանի ռոբոտների ներուժի մասին, որոնք մշակում են համաշխարհային ընկերությունները՝ Tesla-ից մինչև Xiaomi:
Շանհայում հիմնված ստարտափ Fourier-ի համար GR-1 ռոբոտի հաղթարշավն անսպասելի էր:
Չինական ընկերության ուշադրությունը միշտ չէ, որ կենտրոնացել է մարդանման ռոբոտների վրա։ 19-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժան-Բատիստ Ժոզեֆ Ֆուրիեի անունը կրող ընկերությունն ի սկզբանե հիմնադրվել է 2015 թվականին Շանհայի Zhanjiang տեխնոլոգիական կենտրոնում՝ նպատակ ունենալով զարգացնել վերականգնողական ռոբոտաշինությունը:
GR-1 ռոբոտը փոքր քանակությամբ արդեն առաքվել է որոշ համալսարաններ և արհեստական ինտելեկտի ընկերություններ՝ հետազոտության և զարգացման նպատակով, ասել է ընկերության հիմնադիր Ալեքս Գուն: Այն նախատեսում է սկսել զանգվածային արտադրություն մինչև տարեվերջ և հազարավոր միավոր ռոբոտներ մատակարարել 2024 թվականին։