Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում կանցկացնեն G20-ի գագաթնաժողովում, որը հունիսի 28-29-ը տեղի կունենա Օսակայում: Այս մասին մայիսի 31-ին հայտնել է South China Morning Post թերթը:
«ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները հաջորդ ամսվա վերջին կհանդիպեն Ճապոնիայում, և ես կարծում եմ՝ կլինեն ինչ-որ դրական նորություններ»,- հայտարարել է Դայ Սյանլունը մայիսի 31-ին տեխնոլոգիաների ոլորտում չին-ամերիկյան համագործակցության հարցերի շուրջ Պեկինում ընթացող սեմինարում:
Միևնույն ժամանակ փորձագետը հոռետեսություն և կասկած է հայտնել ներկա փուլում երկու տերությունների միջև առևտրական վեճերի կարգավորման գործընթացում բեկման հասնելու հնարավորության հարցում: