126 կիլոգրամ քաշով խոհարարը Բոստոնից (ԱՄՆ), չորս ամսում նիհարել է 41 կիլոգրամով, բացահայտել է իր հաջողության գաղտնիքը և խորհուրդներով կիսվել նիհարել ցանկացողների հետ։ Նրա պատմությունը հրապարակել է Eat This, Not That!
Մայքլ Սկելֆոն պատմել է, որ որոշել է նիհարել ճնշման և վատ հուզական վիճակի պատճառով։ Նա իր առջեւ նպատակ է դրել 6 ամսում նիհարել 22 կիլոգրամով, սակայն նրան հաջողվել է շատ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի։
Տղամարդը սկսել է շատ քայլել և հետևել խիստ դիետայի՝ բաղկացած մեծ քանակությամբ սպիտակուցներից և մանրաթելերով հարուստ մթերքներից։ Սկելֆոն օրական սպառում է ոչ ավելի, քան 1500 կալորիա: Միաժամանակ նա խորհրդակցում է բժշկի հետ և ուշադիր հետևում իր առողջությանը։
Շեֆ-խոհարարի ջանքերով այժմ նրա քաշը կազմում է 85 կիլոգրամ։ Նա խոստովանում է, որ իրեն շատ ավելի լավ է զգում՝ նա էներգիա և մոտիվացիա ունի շարունակելու նիհարել։ Նիհարել ցանկացողներին Սքլեֆոն խորհուրդ է տվել ամբողջությամբ նվիրվել գործընթացին և չդադարել հավատալ, որ ամեն ինչ կստացվի։