ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ

Ամենադիտվածներ

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության համար

Մայիսի 3-ին, ժամը 03:30-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» մակնիշի (վարորդ՝ Դ.Ս., ծնված 1975 թ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդ` Ս.Դ., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները՝ Դ.Ս.-ն և Ս.Դ.-ն, հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Դ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս.Դ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ