fbpx
Հասարակություն

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

Մայիսի 27-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Վարորդը հոսպիտալացվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ