Գովազդ

ԱՄՆ հետախուզության ղեկավարը Մոսկվայում ՌԴ ԱԱԾ պետին ներկայացրել է ռազմաճակատում ռուսական կորուստների տվյալները

Ամենադիտվածներ

Alexander Bortnikov

Արագ Ընթերցում

  • ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվայում առանձնազրույց է ունեցել ՌԴ ԱԱԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ։
  • ԱՄՆ հետախուզությունը փոխանցել է տվյալներ ռուսական կորուստների մասին՝ ենթադրելով, որ Պուտինին ճշգրիտ զեկույցներ չեն ներկայացվում։
  • Ռեթքլիֆը կոչ է արել սկսել խաղաղ բանակցություններ՝ նախապես հավաստիացնելով Կիևին, որ զիջումների շուրջ քննարկումներ չեն վարվելու։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԱԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ՝ փոխանցելով ամերիկյան հետախուզության տվյալները Ուկրաինայում ռուսական զորքերի իրական կորուստների և ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաներին։

Ըստ ամերիկյան հետախուզական համայնքի գնահատականների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր մերձավոր շրջապատը ոչ միշտ է տրամադրում հավաստի տեղեկատվություն պատերազմի ընթացքի, զոհերի թվի և տնտեսական հետևանքների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում Ռեթքլիֆը Բորտնիկովին կոչ է արել քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման շուրջ լուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ՝ նախքան ռազմական ու տնտեսական դրությունը Մոսկվայի համար էլ ավելի կվատթարանա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը նախազգուշացումներ կամ սպառնալիքներ չի ներկայացրել այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկի Վաշինգտոնը, եթե Կրեմլն անտեսի այդ տվյալները։

Գովազդ

Մոսկվա մեկնելուց առաջ ԿՀՎ տնօրենը խորհրդակցություններ է անցկացրել ուկրաինացի գործընկերների հետ՝ հավաստիացնելով, որ այցի նպատակը ռուսական կողմի դիրքորոշումը շոշափելն է, այլ ոչ թե Կիևի անունից տարածքային կամ քաղաքական զիջումների շուրջ բանակցելը։ Թեև Ռեթքլիֆն ու Բորտնիկովը նախկինում շփվել էին գերիների փոխանակման հարցերով, սա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր։ Այս հաղորդակցության ուղին գործում է ԱՄՆ վարչակազմի և Կրեմլի միջև առկա այլ շփումներին զուգահեռ, որոնք իրականացվում են նաև հատուկ բանագնաց Ստիվ Վիտկոֆի և Ջարեդ Կուշների միջոցով։

Բացի ուկրաինական հակամարտության թեմայից, Politico պարբերականի փոխանցմամբ, Ռեթքլիֆի այցի նպատակներից է եղել նաև Մոսկվային նախազգուշացնելը ՆԱՏՕ-ի արևելյան անդամ երկրների, մասնավորապես Էսթոնիայի, Լատվիայի և Լիտվայի ուղղությամբ իրավիճակի հնարավոր էսկալացիայից։ Վաշինգտոնում հույս ունեն, որ հետախուզության ղեկավարի ներկայացրած տվյալները Ռուսաստանի ղեկավարության համար կարող են ավելի ծանրակշիռ և վստահելի ընկալվել, քան սովորական դիվանագիտական ուղիներով փոխանցվող ազդակները։

Ամենաթարմ