Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալը մեկնել է Անգլիա, որպեսզի բանակցություններ վարի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Նշվում է, որ եթե կողմերը համաձայնեցնեն անձնական պայմանագրի դրույթները, ապա բանակցությունները կշարունակվեն վերջնական տրանսֆերի ձևակերպման համար։
Ըստ աղբյուրի՝ Դիբալայի տեղափոխության դեպքում «Յուվենտուսը» որպես փոխհատուցում կստանա ՄՅՈւ-ի բելգիացի հարձակվող Պաուլո Դիբալային։
Հաղորդվում է նաև, որ թուրինցիները Դիբալային գնահատում են 100 միլիոն եվրո։ Սրա հետ մեկտեղ՝ «Մանչեսթերը» Լուկակուին պատրաստ է բաց թողնել 85 միլիոն եվրոյի դիմաց։

