Երեք զինծառայողի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց:
Աշոտ Մանուկյանը բողոքարկել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Հարություն Մնացականյանի նախագահությամբ այսօր բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանի ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝բացասական եզրակացություն էր տվել՝ թեև երկու կառույցներ էլ Մանուկյանին դրական են բնութագրել: Ստացված եզրակացություններից հետո քրեակատարողական հիմնարկը դիմել է դատարան՝ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագրով:
Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար:
Նշենք, որ սպանվածների ծնողերը ներել էին Աշոտ Մանուկյանին: