Սպորտ

Լապորտան մտադիր է Մեսսիին ցմահ պայմանագիր առաջարկել

Barcablaugranes-ը-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է ակումբում պահել հարձակվող Լիոնել Մեսսիին: Լապորտան ցանկանում է Մեսսիին ցմահ պայմանագիր առաջարկել:

Իր կարիերան ավարտելուց հետո Լեոն կարող է դառնալ ակումբի դեսպան կամ մարզչական պաշտոն ստանալ «Բարսելոնայում»:

Ակումբի նախագահը հուսով է, որ Մեսսին ըմբռնումով կմոտենա թիմի ֆինանսական վիճակին։ «Բարսելոնայի» նոր նախագահը ցանկանում է, որ Լիոնելը պայմանագիր կնքի 30% աշխատավարձի կրճատմամբ:

Լապորտայի կարծիքով՝ ակումբի ավագի նման գործողությունները օրինակ կլինեն այլ խաղացողների համար, ովքեր նույնպես համաձայն կլինեն աշխատավարձի կրճատմանը նոր պայմանագրեր կնքելիս:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ