fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը նոր տեղեկատվություն է հայտնում` Արցախում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:


«ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/170177767956345/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ