ՀՀ Առողջապահության նախարարությունը նոր տեղեկություն է հայտնում Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: Նախարարությունից հայտնում են, որ երեկ` մայիսի 10-ին արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդութան պատճառով:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10-ն է»,-ասվում է գրառման մեջ: