ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ:
Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:
Հայտնենք, որ երեկ կատարվել է 3518 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 199 նոր դեպք: Ունենք 431 առողջացած: