ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որի համաձայն՝ այսուհետ կորոնավիրուսից մահացած անձինք կդիահերձվեն։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դիահերձման արգելքը մտցվել էր, երբ կորոնավիրուսը նոր էր տարածվել, բայց այժմ այն հանվում է։
Նշենք, որ նախագիծն անցավ 76 կողմ ու 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։