Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1962 նոր դեպք: Ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1256 է:
ԱՆ-ից տեղեկացնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 26 078 պացիենտ: Առայսօր կատարվել է 1 975 680 թեստավորում: