fbpx
Սպորտ

Կոուտինյոն տևական ժամանակ դուրս չի գա խաղադաշտ

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տևական ժամանակ բացակայել խաղադաշտից:

Ֆուտբոլիստը մենիսկի վնասվածք է ստացել «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում, որտեղ փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, սակայն չէր կարողացել ավարտել հանդիպումը:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Կոուտինյոն կանցնի բուժզննում: Սպասվում է, որ նա կվիրահատվի: Բրազիլացին կարող է բաց թողնել 2-4 ամիս:

Այս մասին տեղեկանում ենք AS-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ