Առողջապահություն

Կորոնավիրուս կամ COVID-19. Հիմնական ախտանիշեր և պաշտպանման միջոցներ

Covid-19 կամ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019 թ.ի դեկտեմբերին Չինաստանում և տարածվել ամբողջ աշխարհով մեկ՝ վերածվելով համաճարակի և շարունակվելով մինչ օրս։
Բոլորս էլ կամաց-կամաց ադապտացվելով նոր ապրելաոճին պետք է քաջ տեղյակ լինենք հիվանդության թե՛ ախտանիշների, թե՛ կանխարգելման և պաշտպանման միջոցների մասին։
Ստորև ներկայացված է այդ ինֆորմացիան։

COVID-19- ի ախտանիշները

Հիմնական ախտանշանները ներառում են.

  • Ջերմություն
  • Հազ
  • Շնչառական անբավարարվածություն
  • Շնչառական խնդիրներ
  • Հոգնածություն
  • Սարսուռ, երբեմն դողերոցք
  • Մարմնի ցավեր
  • Գլխացավ
  • Կոկորդում չորության զգացողություն
  • Հոտի կամ համի կորուստ
  • Սրտխառնոց
  • Փորլուծություն

Ըստ Չինաստանում արված հետազոտությունների, սրանք ամենատարածված ախտանիշներն էին այն մարդկանց շրջանում, ովքեր ունեին COVID-19.

  • Տաքություն 99%
  • Հոգնածություն 70%
  • Հազ 59%
  • Ախորժակի բացակայություն 40%
  • Մարմնի ցավեր 35%
  • Շնչառական խնդիրներ 31%
  • Լորձ / ֆլեգ 27%

 

Կորոնավիրուսի ռիսկի գործոններ.

  • Բարձր արյան ճնշում
  • Սրտի հիվանդություն
  • Թոքերի հիվանդություն
  • Ասթմա
  • Երիկամային հիվանդություն, որը դիալիզի կարիք ունի
  • Գիրություն
  • Շաքարախտ
  • Քաղցկեղի բուժում, հատկապես քիմիաթերապիա
  • Լյարդի հիվանդություն
  • Ծխելը

 

Հիվանդությունը կանխարգելու և դրանից պաշտպանվելու համար պետք է.

  • Հաճախ լվանալ ձեռքերը
  • Խուսափել սերտ շփումից
  • Կրել դիմակ, հատկապես մարդաշատ վայրերում
  • Հազը և փռշտոցները ծածկել արմունկով
  • Մաքրել և ախտահանել գրեթե յուրաքանչյուր մակերևույթ
  • Վերահսկողության տակ պահել սեփական առողջությունը

Ցանկանում ենք նշել, որ հիվանությունը կարող է անցնել առանց ախտանիշների, սակայն միևնույնն է կարիք կա, որպեսզի հետևեք վարակի տարածումը կանխարգելելու և այլոց պաշտպանելու նպատակով կիրառվող բոլոր միջոցներին։

Եթե նկատվում է ախտանշաններ և դրանց զարգացում կամ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա խնդրում ենք դիմել բժշկի կամ զանգահարեք ՀՀ Առողջապահության նախարարության թեժ գծին՝ 8003, 060838300 հեռախոսահամարներին:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ