ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ այսօրվա դրությամբ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից 139-ը զբաղված է:
«45 օրերի ընթացքում 1235 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել համալսարանական լավագույն մասնագետների կողմից։
Կարևոր մի փաստ արձանագրենք, 1235 քաղաքացիների մեջ ընդամենը 16 վարակակիր է եղել պատվաստված, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ:
- ԱՀ ԱԺ նախագահն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիրը
- ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամների հետ
Ի դեպ նշեմ, որ 4 պատվաստված քաղաքացի կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ․․․
Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
