fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդից մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 349957 դեպք, որոնցից 333982 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3605 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 628 նոր դեպք, ապաքինվել են ևս 125-ը։ Մեկ օրում քովիդից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի, առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է: Մինչ այս կատարվել է 2 663 980 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ