Ցուցահանդես՝ Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին խորագրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Ցուցահանդես՝ Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին խորագրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊԵԿ-ը հայտնել է, որ մաքսային ոլորտի անցյալն ու ներկան. «Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդեսը բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Արդեն մի քանի օր է՝ ուղևորները հնարավորություն ունեն ծանոթանալու մաքսային համակարգի պատմությանը, ոլորտում ենթակառուցվածքների զարգացման քայլերին և ուղղակի մաքսային ծառայության առօրյային:

«Ցուցահանդեսը լավ առիթ է անցածը վերհիշելու, ներկան արժևորելու ու միևնույն ժամանակ առաջ նայելու համար»,- նշել է մաքսային ծառայության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

ՊԵԿ մաքսային համակարգը ներկայում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ՝ առանցքում բարեվարքության չափանիշներն են, որոնց պետք է համապատասխանի մաքսային ծառայողը:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ