fbpx
Աշխարհ

Ցյուրիխում կանանց են պատանդ վերցրել. կան զոհեր

Ցյուրիխում անհայտ անձի կողմից պատանդառումն ավարտվել է ողբերգությամբ: Կա 3 զոհ: Այս մասին հաղորդում է Berliner Morgenpost -ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ոստիկանության տվյալներով` 60-ամյա տղամարդը զենքի սպառնալիքով պատանդ է վերցրել 34-38 տարեկան 2 կնոջ, ապա նրանց ստիպել, որ լուռ նստեն իր բնակարանում:

Շուտով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները և շրջափակել տարածքը: 60-ամյա տղամարդու հետ բանակցությունները տևել են 3 ժամ, որից հետո տղամարդը հայտարարել էր, որ մի քանի րոպեից կհանձնվի ոստիկաններին: Այդ հայտարարությանը հաջորդել է կրակոցներ ձայն, որից հետո ոստիկանությունը գրոհել է շենքը:

Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը սպանել է կանանց, ապա ինքնասպան եղել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:

Այժմ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Տղամարդու արարքի շարժառիթները դեռ չեն բացահայտվել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ