fbpx
Սպորտ

Դա վատագույն խաղն է, որով կարելի է սկսել․ Մոդրիչը՝ EURO-2020-ի մեկնարկային խաղի մասին

Ընդամենը 5 օրից մեկնարկում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածը։ Խորվաթիայի հավաքականն մեկնարկելու է Անգլիայի հետ խաղով։ Դրան անդրադարձել է խորվաթների առաջատարներից Լուկա Մոդրիչը։

«Դա վատագույն խաղն է, որով կարելի է սկսել: Ես միշտ լավատեսորեն եմ տրամադրված, բայց սա շատ բարդ առաջին խաղ է լինելու:

Անգլիայի հետ «Ուեմբլիում» խաղը ինքնին խոսում է ամեն ինչի մասին: Դա իսկական եզրափակիչ է, քանի որ պարտությունը կարող է մեզ շատ բարդ իրավիճակում դնել խմբից դուրս գալու տեսանկյունից:

Մենք հասկանում ենք, որ այդ խաղում չենք կարող ոչ մի սխալ թույլ տալ: Մենք պետք է խաղանք մեր ոճով:

Վստահ եմ՝ եթե կարողանանք մեր խաղը թելադրել մրցակցին, կկարողանանք հաղթել», – Մոդրիչի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստը նաև կանխատեսել է, որ շատ լարված խաղ է լինելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ