Եթե քարոզարշավն այս ոգով շարունակվի՝ բախումներից չի լինելու խուսափել․ Մարուքյան

Ամենադիտվածներ

Մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, ժողովրդավար Ադրբեջան․ Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, առաջիկա ընտրություններում ԼՀԿ-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին։

Նա ասաց, որ եթե նախկին և ներկա իշխանությունները քարոզարշավը շարունակեն այս ոգով, ապա բախումներից հնարավոր չի լինելու խուսափել։

Մարուքյանի խոսքով՝ երեկ դիտել են իշխանության նախընտրական ծրագրի ներկայացման հավաքն ու զարմացել են, որ «ինչ-որ ջղայն մարդիկ քննադատում էին ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը, համերաշխության օրակարգին, միասնական, միաբանված լինելուն` ընդդեմ մեր բոլորի թշնամու»։

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ եթե համերաշխությունը մերժվում է, դրա այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է։

Մարուքյանն ասաց, որ անհաշտ կողմերին ներքաղաքական խաղաղություն են պարտադրելու։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ