Օգոստոսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դաժան վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին։
«2021 թ․ օգոստոսի 02-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
- Քաջարանում սպանել են տղամարդուն, հետո թալանել․ ՔԿ-ի բացահայտումը
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձի դեպքի մասին
Կատարված դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ վրաերթի ենթարկվելու հետևանքով կնոջ մարմնի մասերը մասնատվել են, իսկ դիակը «Մերսեդես» ավտոմեքենայի դիմացի հողմապակու կոտրված հատվածով հայտնվել է ավտոմեքենայի սրահում:
Կատարվել են նաև տրասնպորտային միջոցի զննություն, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: