Դանիայի կառավարությունը ծրագրում է գնել կրեկսում մնացած փղերին։ Վարժեցնողները տվյալ պահին 4 կենդանի են պահում: Այս մասին հաղորդում է Jydske Veskusten պարբերականը։
Այդ նպատակների համար կառավարությունը ծրագրում է 11 մլն կրոն հատկացնել։ Փղերին համաձայնել է ընդունել Եվրոպայում ամենախոշոր Քնութենբորգ սաֆարի պարկը, որը գտնվում է Կոպենհագենից 150 կմ հեռավորությամբ։ Այն արդեն 300 տարի է՝ պատկանում է կոմսերի ընտանիքին։ Հսկայական տարածքը թույլ է տալիս ցանկացած կենդանու համար հարմարավետ պայմաններ ստեղծել։ Փղերին պատրաստ են 15 ք/կմ տարածք հատկացնել։
Որոշումը կապված է Դանիայի նախարար Մոհենս Յենսենի՝ կրկեսներում փղերի ելույթներն արգելելու որոշման հետ։
