fbpx
Աշխարհ

Դաքայում հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 44 մարդ

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում երեկ երեկոյան տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 44 մարդ: Կրակը բռնկվել է տեղական ժամանակով 21:50-ին և մարվել է 23:30-ին. 7-հարկանի շենքի առևտրի կենտրոնում մարվել է մոտ մեկուկես ժամ անց:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ավելի քան 7 տասնյակ մարդկանց դուրս են հանել այրվող շենքից, նրանցից մի քանիսը եղել են ուշագնաց վիճակում:

«Գուցե կարճ միացում է եղել, գուցե գազի արտահոսք, դեռ չենք կարող ասել», – հայտնել է քննիչ Միզանուր Ռահմանը:

Ականատեսների փոխանցմամբ, մարդաշատ շենքում, որի ամեն հարկում կան ռեստորաններ, եղել է միայն մեկ աստիճանասանդուղք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ